Խախտումներ է հայտնաբերվել  Լերմոնտովոյում ճանապարհի հիմանանորոգման աշխատանքներում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 8, 24News

.

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի քաղաքաշինական գործունեության վերահսկողության մասնագետների կողմից իրականացվել է քաղաքաշինական կանոնների պահանջների ուղղությամբ հսկողություն, որի արդյունքում պարզվել է, որ Լոռու մարզի Լերմոնտովո համայնքի տարածքում  կատարվող ճանապարհի հիմնանորոգման  աշխատանքներում առկա են մի շարք թերություններ: Այս մասին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից։

«Մասնավորապես՝ կառուցված բետոնե հենապատի վրա որոշակի հատվածներում առկա են խոռոչներ, ասֆալտբետոնի հարթեցնող շերտը տեղադրվում է փոշու վրա: Տեսչական մարմնի կողմից հայտնաբերվել է, որ արձանգրված թերությունների վերաբերյալ շինարարական վարման մատյանում տեխնիկական հսկողի կողմից գրառումներ չեն կատարվել,որով թույլ է տրվել տեխնիկական հսկողության կարգի խախտում:

Տեսչական մարմնի կողմից կազմվել է համապատասխան արձանագրություն: Կապալառու «Լիլիթ-87» ՍՊ և տեխնիկական հսկողությունն իրականացնող «Սուֆետ» ՍՊ ընկերությունների տնօրենները ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ  ՀՀ օրենսգրքի»,-  նշված է հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Live

Լրահոս