Աշակերտը դանակի մի քանի հարված է հասցրել մեկ այլ աշակերտի կրծքավանդակին եւ որովայնին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 8, 24News

դանակ

Հոկտեմբերի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 13։50-ի սահմաններում Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի դանակահարված վերքեր» ախտորոշմամբ Մասիսի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել տղա երեխայի։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Այնթափ գյուղի բնակիչ՝ տեղի թիվ 2 դպրոցի աշակերտ, 15-ամյա Դ. Գ-ն է։

Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 13։00-ի սահմաններում այդ դպրոցի 2-րդ հարկի միջանցքում Դ. Մ-ի և նրա հասակակից Ա. Հ-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում Ա. Հ-ն դանակով հարվածներ է հասցրել Դ. Գ-ի կրծքավանդակին և որովայնին՝ պատճառելով վնասվածքներ։

Ոստիկանները Ա. Հ-ին հրավիրել են բաժին, կատարվածի մասին բացատրություն վերցրել և բաց թողել։

Փաստի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news