«Մենք բոլորս Քոչարյանի հետ նստած ենք».Ինչ կարծիքի է Արցախի խորհրդարանի ղեկավարը. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 9, 24News

.

«Ժամանակ» թերթը գրում է. «Քոչարյանին քաղբանտարկյալ հռչակած հայտարարության տակ ստորագրել է նաև Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի ղեկավարած Արցախի ժողովրդավարական կուսակցության պատգամավոր Ժաննա Գալստյանը։

Ի դեպ, Գալստյանը նախկինում հանդես էր եկել ոչ պակաս ուշագրավ հայտարարությամբ. «Մենք բոլորս Քոչարյանի հետ նստած ենք»։ ԱԺԿ խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանը ևս համակարծիք է Գալստյանի հետ է. «Այո՛, ես համակարծիք եմ, որ Քոչարյանը քաղբանտարկյալ է, բազմիցս այդ մասին ասել եմ»։

Արցախի խորհրդարանի նախագահի կարծիքը ճշտել չհաջողվեց, նրա խոսնակը ընդամենը փոխանցեց հետևյալը. «Խմբակցության ներսում հարցը չի քննարկվել, բայց պատգամավորներն ազատ են արտահայտելու իրենց կարծիքները»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: