5 300 000 դրամ, 73 հազար դոլար. էկոնոմիկայի փոխնախարարի ունեցվածքը. «Փաս».

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 9, 24News

.

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը հայտարարագրել է տվյալներ դրամական միջոցների և եկամուտների վերաբերյալ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած՝ Տ. Գաբրիելյանի 2018թ. տարեկան հայտարարագրից:

Փոխնախարարի դրամական միջոցները 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել են 73 000 ԱՄՆ դոլար և 5 300 000 ՀՀ դրամ:

2018թ. հարկային տարվա վերջում նշված դրամական միջոցները համապատասխանաբար կազմել են 69 000 ԱՄՆ դոլար և 7 300 000 ՀՀ դրամ:

Հայտարարատու պաշտոնատար անձի եկամուտների հանրագումարը նշված հարկային տարում կազմել է 7 788 190 ՀՀ դրամ: Այս եկամուտը գոյացել է երկու աշխատավարձերից, որոնք համապատասխանաբար կազմել են 3 894 095 ՀՀ դրամ և 3 894 095 ՀՀ դրամ: 

Տիգրան Գաբրիել յանը էկոնոմիկայի նախարարի տեղակալ է նշանակվել 2019 թվականի հունիսին, մինչ այդ զբաղեցնում էր գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Live

Լրահոս