Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Զոհրաբ

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան։ Մնացականյանը մասնակցելու է հոկտեմբերի 10-ին և 11-ին Աշխաբադում կայանալիք ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի, ինչպես նաև ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստերին: