Շվեդացի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը բացել է սեփական արձանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 9, 24News

իբրահիմովիչ

Շվեդացի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայրենի Մալմյո քաղաքում բացել է սեփական արձանը։ Արձանն ունի կես տոննա քաշ, 2,7 մետր բարձրություն եւ գտնվում է այն վայրի հարեւանությամբ, որտեղ 38-ամյա մարզիկը սկսել է ֆուտբոլ խաղալ։ «Նյու-Յորքն ունի իր Ազատության արձանը, իսկ Մալմյոն՝ Զլատանինը»,- ասել է նա՝ արձանի բացման ժամանակ, հավելելով, որ սեփական արձանն ունենալը հայրենի քաղաքում մեծ պատիվ է իր համար։