ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
System Of A Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը ևս, ինչպես արդեն նշել ենք, մասնակցում է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին։ Հոկտեմբերի 8-ին ներկայացրել է իր սեփական արտադրության սուրճի բրենդը՝ Gavat-ը, որին ներկա է եղել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ։
Շնորհանդեսին մասնակցել է նաև արցախցի փոքրիկ կատարող, ռուսական «Ձայնը. երեխաներ» հեռուստանախագծի մասնակից Միշա Գրիգորյանը:
Ավելի ուշ Միշա Գրիգորյանն Instagram-յան էջում տեսանյութ է հրապարակել, որում նա ռոք աստղի հետ կատարում է «Արցախ» երգը:
«Այս երեկո «Թուֆենկյանում» երգեցի Սերժ Թանկյանի եւ այլ բարձրաստիճան հյուրերի համար։ Նույնիսկ հասցրինք միասին երգել»,- գրել է փոքրիկ Միշան։
Հրապարակված տեսանյութը հետևյալ հղումով: