Ֆինլանդիա-Հայաստան խաղի տոմսերի վաճառքը՝ մինչև հոկտեմբերի 10-ը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 9, 24News

ֆինլանդիա հայաստան

Հոկտեմբերի 15-ին` Ֆինլանդիայի Տուրկու քաղաքի «Վերիտաս» մարզադաշտում, կկայանա Եվրոպայի 2020 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի ութերորդ տուրի Ֆինլանդիա-Հայաստան հանդիպումը:

Ֆինլանդիայի ֆուտբոլի ասոցիացիան արդեն հրապարակել է տոմսերի վաճառքի հետ կապված բոլոր մանրամասները: Հայաստանի հավաքականի երկրպագուները կարող են ձեռք բերել տոմսերը հետևյալ կայքից՝ www.ticketmaster.fi:

ՀՖՖ-ից հայտնում են, որ ցանկալի է կայքից օգտվել համակարգչային տարբերակով: 

Միայն հայ երկրպագուները կարող են գնել այս տոմսերը:

Գրանցվելուց հետո յուրաքանչյուր օգտատեր կունենա 9,5 րոպե տոմսի պատվերն իրականացնելու համար: Հայկական կողմին հատկացվել է «Վերիտաս» մարզադաշտի O տրիբունայի O սեկցիան: Տոմսերի արժեքն է 33 եվրո։ Տոմսերը կարող եք ձեռք բերել մինչև հոկտեմբերի 10-ը։