Unibank

Unibank Mobile

«Բիզնես, քաղաքականություն, մկրտություն Էջմիածնում». BBC-ն՝ Քիմ Քարդաշյանի այցի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

SKIMS

BBC-ի ռուսական ծառայությունն անդրադարձել է «Keeping Up With the Kardashians» իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանի՝ Հայաստան այցելությանը՝ նշելով, որ WCIT 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի շրջանակում Քիմ Քարդաշյանը խոսել է ԱՄՆ նախագահի խորհրդականների հետ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին իր առանձնազրույցների, ինչպես նաև Հայաստանում կանանց SKIMS ներքնազգեստի արտադրություն սկսելու նախաձեռնության մասին։

BBC-ն հիշեցնում է, որ սա Քիմի երկրորդ այցն է հոր պատմական հայրենիք և նշում , որ ամերիկահայ հեռուստաաստղն անդրադարձել է Քիմի՝ հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ պատրաստակամության և «Սպիտակ տանն այդ թեմայով բանակցություններ» վարելու հայտարարությանը: Քիմը նշել է, որ թեև այդ թեմայի շուրջ անձամբ չի զրուցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, սակայն առանձնազրույցներ է ունեցել Սպիտակ տան պաշտոնյաների հետ:

Հուլիսին Քարդաշյանը հայտարարել էր, որ իր առաջնահերթությունն է համարում ցեղասպանության ճանաչումը, և որ այդ թեման քննարկում է ԱՄՆ նախագահի խորհրդական և փեսա Ջարեդ Քուշների հետ: BBC-ն հիշեցնում է, որ թեև ԱՄՆ 50 նահանգներից 49-ը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, պաշտոնական Վաշինգտոնը խուսափում է օգտագործել այդ բառը: 

BBC-ն անդրադարձել է նաև Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում Քարդաշյանի երեխաների մկրտությանը։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս