Գյումրու թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված․ ահազանգ՝ ոստիկանությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Հասարակություն

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին՝ ժամը 10:40-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը անհայտ անձից ահազանգ է ստացել, որ Գյումու Քութաիսյան փողոցում գտնվող թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված: 24News-ն այս մասին տեղակացավ ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից։ Աշակերտներն ու ուսուցիչները տարհանվել են։

Այս պահին օպերատիվ խմբերը համապաստախան միջոցառումմեր են կատարում դեպքի վայրում։

Տեսանյութեր

Live

Լրահոս