Քիմ և Քորթնի Քարդաշյանները՝ նախագահականում․ քույրերին հյուրընկալել է նախագահ Սարգսյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

քիմ

Քիմ և Քորթնի Քարդաշյանները հյուրընկալվել են Հանրապետության նախագահի նստավայրում: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի ֆեյսբուքյան պաշտոնական էջից, որտեղ նաև հանդիպումից լուսանկարներ են հրապարակվել։ Հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 8-ի երեկոյան։

Սոցիալական ցանցերում միլիոնավոր հետևորդներ ունեցող, աշխարհահռչակ ամերիկահայ հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյան-Վեսթը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու WCIT 2019 Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովին որպես հատուկ հիմնական զեկուցող և պանելիստ։ Ամերիկահայ գործարարը Երաևանում հայտարարել է նաև Հայաստանում ներքնազգեստի բիզնես հիմնելու նախաձեռնության մասին։

1
1

 

Տեսանյութեր

Live

Լրահոս