ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 9, 24News
Instagram-ի օգտատերերը դժգոհել են սոցիալական ցանցում տեղի ունեցած խափանումներից, հայտնում է Downdetector պորտալը:
Ցանցի հետ խնդիրներն ի հայտ են եկել Երևանի ժամանակով 06.25-ին:
Խնդիրների մասին հաղորդել են Միացյալ Նահանգները, Բրիտանիան և Արևմտյան Եվրոպայի այլ երկրներ: