Նոր մանրամասներ ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի սպանությունից

ԵՐԵՒԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 7, 24News

Thumbnail

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը մանրամասներ է ներկայացրել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի՝ Յուվեցի Կարոյի սպանության հանգամանքներից: Ներկայացնում ենք նրա ֆեյսբուքյան գրառումն ամբողջությամբ:

«2018 թվականի հոկտեմբերի 6-ի ուշ երեկոյան ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ահազանգ է ստացվել, որ մայրաքաղաքի կենտրոնում գործող «Այգիներ» ռեստորանային համալիրում հնչել են կրակոցներ, կան տուժածներ։ 
Նախնական տվյալներով՝ ռեստորանային համալիրում առաջացած վիճաբանության ժամանակ արձակվել են կրակոցներ, որի հետեւանքով կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ է ստացել ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը. վերջինս տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է նրա կենսաբանական մահը։ Նույն վիճաբանության ժամանակ հրազենային վնասվածք է ստացել նաեւ մեկ այլ քաղաքացի, ով տեղափոխվել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն։
 Դեպքի վայրում այս պահին աշխատում է քննչական-օպերատիվ խումբը և ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերեւույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ»: