Հարցման արդյունքներով ԱՄՆ ժողովրդի մեծ մասը կողմ է Թրամփի պաշտոնավարմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 9, 24News

թրամփ

ԱՄՆ քաղաքացիների մեծ մասն նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության համար լուրջ հիմքեր չի տեսնում: Հարցումն իրականացրել է Wall Street Journal-ը՝  NBC հեռուստաալիքի հետ համատեղ, հաղորդում է РБК-ն:

Հարցվածների միայն 24 տոկոսն է նշել, որ Կոնգրեսն արդեն բավարար ապացույցներ ունի նախագահի նկատմամբ իմպիչմենտի գործընթաց սկսելու համար: 31 տոկոսն ասել է, որ օրենսդիրները դեռ պետք է պարզեն`Թրամփին պաշտոնանկ անելու պատճառներ կան, թե ոչ: Իսկ հարցվածների 39 տոկոսը նշել է, որ հավաքված տեղեկություններն անբավարար են, հետևաբար, նախագահը պետք է պաշտոնավարի մինչև հաջորդ ընտրություններ:

Մեկ այլ սոցհարցման ընթացքում մարդկանց խնդրել են պատասխանել հետևյալ հարցին՝ հեռացնել Թրամփին պաշտոնից, թե ոչ: Հարցվածների 41 տոկոսը կողմ է արտահայտվել նախագահի պաշտոնանկությանը, 49 տոկոսը՝ դեմ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը սկսել է նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ իմպիչմենտի գործընթաց: