Քաղաքացին ավտովերանորոգման կետից սեպտեմբերի 21-ին և 25-ին գողացել է էլեկտրական մարտկոց

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

 

ոստիկանություն

Մաշտոցի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 8-ին, ժամը 11.30-ին, Բաշինջաղյան 1-ին նրբանցքի իր բնակարանից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 50-ամյա տղամարդու:

Նա տվել է խոստովանական բացատրություն, որ Բաշինջաղյան փողոցի ավտովերանորոգման կետից սեպտեմբերի 21-ին և 25-ին գողացել է մեկական էլեկտրական մարտկոց:

Նախապատրաստվում են նյութեր: