Հետախուզվողը հայտնաբերվեց համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Հասարակություն

Ոստիկանության Ստեփանավանի բաժնի և  ՊՆ Լոռու մարզի ռազմական ոստիկանների  համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 8-ին, ժամը 02.40-ին,  Ստեփանավան քաղաքի Միքայելյան փողոցից ոստիկանության Ստեփանավանի բաժին բերման է ենթարկվել  21-ամյա Վահան Մ.-ն, որը հոկտեմբերի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական  օրենսգրքի  361 հոդվածի (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը)  1-ին մասի մեղադրանքով:

Տեսանյութեր

Live

Լրահոս