Ամեն ինչ նորմալ է, ոչինչ չկա. Դավիթ Տոնոյանը՝ իր հրաժարականի լուրերի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Դավիթ

«Իհարկե, ո՛չ: Ես տեղեկություն ունեմ լրատվամիջոցներից, ավելի ճիշտ՝ ապատեղեկատվություն»: 24News-ի հետ զրույցում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսպես արձագանքեց հարցին, թե արդյոք տեղեկություն ունի՞ իր՝ աշխատանքից ազատման մասին:

«Ամեն ինչ նորմալ է, հանգիստ է, ոչինչ չկա: Ոչ մի հանդիպում չեմ ունեցել այսօր: Ամբողջ օրը եղել եմ Արմավիրի զորավաշտում»,-մանրամասնեց Տոնոյանը:

Հարցին՝ իր հրաժարականի հիմքեր շարունակո՞ւմ է չտեսնել, ինչպես ավելի վաղ նշել էր Ազգային ժողովում՝ լրագրողների հետ ճեպազրույցին՝ պաշտպանության նախարարն ասաց. «Իմ կողմից հիմքեր չկան»:

Հիշեցնենք, որ այսօր մամուլը շարունակել է տեղեկություններ շրջանառել առ այն, որ պաշտպանության նախարարն ազատվել է պաշտոնից, և որ մինչև օրվա վերջ կլինի նաև պաշտոնական հայտարարություն։

Քիչ առաջ, ինչպես արդեն գրել ենք, «Ի՞նչ անել-2 տնտեսական հեղափոխություն» խորհրդաժողովի ժամանակ լուրը հերքել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այն անվանելով անհեթեթություն։

Մերի Մարտիրոսյան

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news