Հայաստանի և Լատվիայի միջև ուղիղ օդային կապը կվերականգնվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 9, 24News

Հայաստանի և Լատվիայի միջև ուղիղ օդային կապը կվերականգնվի

Զվարթնոց միջազգային օդանավակայանի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ AirBaltic ավիաընկերությունը չվերթներ կիրականացնի Երևան-Ռիգա-Երևան երթուղով․

««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության և լատվիական AirBaltic ավիաընկերության ղեկավարության միջև տեղի ունեցած երկկողմանի երկարատև բանակցությունների արդյունքում կվերականգնվի Հայաստանի և Լատվիայի միջև ուղիղ օդային կապը:
Երևան-Ռիգա-Երևան երթուղով չվերթերը կմեկնարկեն 2020 թվականի մայիսից, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ:
AirBaltic ավիաընկերությունը չվերթերը կիրականացնի նոր Airbus A220-300 տիպի օդանավով»: