«Ի՞նչ է անում Քիմ Քարդաշյանը Հայաստանի ՏՏ համաժողովին». The Next Web-ի անդրադարձը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Քիմ
Tenextweb.com-ը «Ի՞նչ է անում Քիմ Քարդաշյանը Հայաստանում անցկացվող ՏՏ համաժողովին» խորագրով անդրադարձել է Քիմ Քարդաշյանի՝ Հայաստան այցելությանը։

Tenextweb.com-ի հոդվածագիրը՝ Աբհիմանյու Ղոշալը, գրում է․ «Դուք կարող եք ճանաչել Քիմ Քարդաշյան Ուեսթին թեկուզ հենց Instagram-ի 148 մլն հետևորդներով էջից, ինչն ավելին է, քան երգչուհի Բեյոնսեի հետևորդների թիվը, կամ էլ ամերիկյան Keeping Up with the Kardashians իրապատում շոուից, որն արդեն իր 17-րդ եթերաշրջանում է, կամ էլ նրա կողմից թողարկվող օծանելիքի, ներքնազգեստի, կոսմետիկ միջոցների արտադրատեսակների և, ինչու ոչ, «Գրեմմի»-ի մրցանակակիր, երաժիշտ Քանյե Ուեսթի կինը լինելու համար։ Սակայն օրերս ինձ զարմացրեց Քիմ Քարդաշյանի` Հայաստանի մայրաքաղաք Երևանում անցկացվող WCIT ՏՏ համաժողովին մասնակցության հանգամանքը»։

Ըստ հեղինակի՝ Քիմը կարող էր օգտագործել համաժողովին մասնակցության հիանալի հնարավորությունը և պատմել իր անցած ճանապարհի մասին:

«Հետաքրիր կլիներ լսել` ինչպե՞ս նրան հաջողվեց այդքան կարճ ժամանակահատվածում նման մեծ «կայսրություն» ստեղծել և նման ճանաչում ձեռք բերել` որպես հանրային կերպար: Կարծում եմ` նա կարող էր ավելին ասել, քան ասաց այսօր»,- գրում է հոդվածագիրը, ապա հավելում, որ թեև Քիմը որոշակի փաստեր է քննարկել` որպես գործարար, իր փորձի վերաբերյալ, սակայն չկա մի բան, որ կկարողանար ապացուցել նրա ներկայության կարևորությունը:

Քիմ Քարդաշյան Ուեսթը սոցիալական կայքերում միլիոնավոր հետևորդներ ունի: Յուրաքանչյուր ամիս Քիմի` կոսմետիկայի, օծանելիքի և ներքնազգեստի արտադրությամբ զբաղվող ընկերությունները մեկ կամ ավելի նոր արտադրանք են թողարկում:

«Հիմա կմտածեք` նման զբաղված գրաֆիկ ունեցող սերիական գործարարն արդյո՞ք ավելի մեծ ասելիք չէր ունենա գործարարության ոլորտում իր կողմից կիրառվող ռազմավարության վերաբերյալ, քան ուղղակի` «Ես փնտրում եմ արտադրանք, որն ինձ դուր կգա և փորձում եմ այն ավելի լավը դարձնել»,- գրում է հեղինակը:

Առավել մանրամասն՝ այստեղ։

Տեսանյութեր

Live

Լրահոս