ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել:
«Երբ մեծերը ներկայացնում են մեծերին, Բեռլին 08/10/2019
Երեկ երեկոյան Հումբոլտի համալսարանում տեղի ունեցած կոնֆերանսից հետո, որը նվիրված էր Կոմիտաս վարդապետի 150-ամյակին, Բեռլինի պետական գրադարանում տեղի ունեցավ համերգ: Համերգին մասնակցում էին մեր մի շարք հայտնի երաժիշտներ, այդ թվում` Սերգեյ Խաչատրյանը, որը համարվում է մեր օրերի աշխարհի վարպետ ջութակահարներից մեկը: Տեսանյութը դրա լավագույն ապացույցն է»,- գրել է Հարությունյանը: