Խուլիգանության համար հետախուզվող կինը հայտնաբերվեց

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Հասարակություն

 

Հոկտեմբերի 8-ին,  ժամը 15.30-ին,  ոստիկանության ՔՀԳՎ ծառայողները,  իրացնելով օպերատիվ տվյալները, ոստիկանության  Կենտրոնական  բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ Երևանի  Ամիրյան փողոցից բերման են ենթարկել 27-ամյա Լուսինե Ք.-ին, որը հոկտեմբերի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական  օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: