Հրաձգություն՝ Գերմանիայի Հալլե քաղաքում․ կա երկու զոհ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Գերմանիա

«Bild» պարբերականը գրում է, որ Գերմանական Հալլե քաղաքում անհայտ անձինք սինագոգի հարևանությամբ կրակ են բացել մարդկանց ուղղությամբ, ինչի հետևանքով մի քանի մարդ է զոհվել: Նրանցից մեկի ձեռքին ինքնաձիգ է եղել, մյուսի ձեռքին՝ պայթուցիկ:

Ոստիկանությունը հաղորդել է 2 զոհի մասին, սակայն ավելացրել է, որ դրանք նախնական տվյալներ են: Ենթադրյալ հանցագործները թաքնվել են: Ոստիկանությունը տեղացիներին հորդորել է փողոց դուրս չգալ, քանի դեռ հատուկ գործողություններ են ընթանում: