«Ամբերդ ամրոցում» և «Լոռի բերդում» հոկտեմբերի 10-ից մուտքը տոմսերով կլինի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

ամրոց

«Ամբերդ ամրոց» և «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցները ս․թ․հոկտեմբերի 10-ից տոմսային տնտեսության կանցնեն։ Այդ մասին հայտնում է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժինը։

Ըստ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի՝ ս․ թ․ սեպտեմբերի 20-ի թիվ 845 հրամանով սահմանվել են «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի մշտական այցելության ցուցադրության մուտքի տոմսի հետևյալ սակագները․

«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոց

ՀՀ քաղաքացիներ և ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիներ՝ 700 ՀՀ դրամ,

Օտարերկրացիներ՝ 1400 ՀՀ դրամ,

Դպրոցական տարիքի երեխաներ՝ 100 ՀՀ դրամ, 

ՀՀ և ԼՂՀ տարածքներում մարտական գործողությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքի անդամներ, կենսաթոշակառուներ, փախստականներ՝ 200 ՀՀ դրամ,

Մշակույթի բնագավառի մասնագիտությունների գծով ուսանողներ՝ 80 ՀՀ դրամ,

Հայերեն լեզվով բացատրություն (էքսկուրսիա)՝ 2000 ՀՀ դրամ,

Օտար լեզվով անցկացվող բացատրություն` 4000 ՀՀ դրամ:

«Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոց

ՀՀ քաղաքացիներ և ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիներ՝ 650 ՀՀ դրամ, 

Օտարերկրացիներ՝ 1300 ՀՀ դրամ, 

Դպրոցական տարիքի երեխաներ՝ 100 ՀՀ դրամ,

ՀՀ և ԼՂՀ տարածքներում մարտական գործողությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքի անդամներ, կենսաթոշակառուներ, փախստականներ՝ 150 ՀՀ դրամ,

Մշակույթի բնագավառի մասնագիտությունների գծով ուսանողներ՝ 80 ՀՀ դրամ,

Հայերեն լեզվով բացատրություն (էքսկուրսիա)՝ 2000 ՀՀ դրամ, 

Օտար լեզվով անցկացվող բացատրություն` 4000 ՀՀ դրամ: