ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի կողմից արված հայտարարությունները ՀՀ գլխավոր դատախազությունը ուղարկվել է ԱԱԾ տնօրենին՝ նշված հանգամանքերը ստուգելու նպատակով։ 24News-ն այս մասին տեղեկացավ Գլխավոր դատախազության լրատվության հետ կապերի վարչության պետ Արևիկ Խաչատրյանից։
Հիշեցնենք,որ «Սասնա ծռեր»-ն այսօր տարածել է հայտարարություն, որում ասվում է․ «ՀՀ քաղաքացի Վիտալի Բալասանյանը իր և ամբողջ 5-րդ շարասյան անունից բազմիցս հանդես է եկել հաշվեհարդարի և ֆիզիկական բռնության սպառնալիքներ պարունակող հայտարարություններով»: