Հայաստան բառի նկատմամբ կա հետաքրքրության աճ․ Դուք ունեք Ձեր ներդրումն այդ գործում․վարչապետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է ամերիկահայ hեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին։

Վարչապետն ասել է, որ ուրախ է Քիմ Քարդաշյանին տեսնելու համար, և ուրախ է, որ Հայաստան այցելությունը ամերիկահայ հեռուստաաստղի համար կրկրի պարբերական բնույթ։

«Մենք հիմա ունենք Հայաստան բառի նկատմամբ միջազգային hետաքրքրության ահռելի աճ, և կարծում եմ, որ Դուք ունեք Ձեր ներդրումն այդ գործում»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։

Քիմ Քարդաշյանն իր հերիթն նշել է, որ ուրախ է Հայաստան այցելության համար, ինչպես նաև այն բանի համար, որ Հայաստանում մեծ կարևորություն է տրվում կնոջ դերին հասարակության մեջ։

Լրացնելով Քիմ Քարդաշյանի խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իր ղեկավարած կառավարությունում մեծ թիվ են կազմում կանայք, որոնք նշանակված են բարձր պաշտոններում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Քիմ և Քորթնի Քարդաշյաններին հոկտեմբերի 8-ին  նախագահական նստավայրում հյուրընկալել է նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։