ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Շահումյան գյուղի բնակիչ՝ 32-ամյա Սերոբ Դավթյանը իր վարած Range Rover մակնիշի 35 ZG557 համարանիշի ավտոմեքենայով Շահումյան գյուղի Երեմ Կարապետյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բնակելի տան քարե պարսպին, փլուզել այն և գլխիվայր հայտնվել տան բակում, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու արտակարգիրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Արտաշատ բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երրանի Էրեբունի բժշկական կենտրոն։