«Սա պատերազմական շարժում սկսելու հաստատումն էր». Կարո Փայլանը՝ Էրդողանի որոշման մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Փայլան

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Թուրքիայի խորհրդարանի կողմից Իրաքի և Սիրիայի տարածքներում ռազմական գործողությունների անցկացման մանդատի ժամկետը 1 տարով երկարաձգելու որոշմանը։

«Սա պատերազմական շարժում սկսելու հաստատումն էր, որ անցավ խորհրդարանով: Ժողովուրդը չի ուզում պատերազմ, և մենք մինչև վերջ պայքարելու ենք խաղաղության համար»,- գրել է Փայլանը՝ գրառումը կից ստեղծելով «Ո՛չ պատերազմին» հեշթեգը:

Ավելի վաղ Թուրքիայի խորհրդարանը մեկ տարով երկարաձգել էր Իրաքի և Սիրիայի տարածքներում ռազմական գործողությունների անցկացման մանդատի ժամկետը: Փաստաթղթում ասվում է, որ Թուրքիայի հարավային շրջանները շարունակում են մնալ վտանգի տակ, և որ դա հարվածում է Թուրքիայի ազգային անվտանգությանը:

Փաստաթղթում նշվում է նաև, որ Թուրքիան ռազմական գործողություններ սկսում է՝ ելնելով իր երկրի ազգային անվտանգության հարցից և տարածաշրջանում ահաբեկչության վերացման խնդրից: