Ցավալի է, որ Բալասանյանը նման բաներ է խոսում գրեթե 100% սատարում ունեցող ղեկավարի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Եթե մարդ կա, որը հիստերիայի մեջ է, դա Վիտալի Բալասանյանն է: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը 24TV-ի եթերում այսպես է արձագանքել Արցախի հերոս Բալասանյանի վերջին հարցազրույցին, որտեղ նա քննադատել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իր քաղաքականության համար: «Կարծում եմ՝ Վիտալի Բալասանյանն իր ասածների համար պատասխան կտա: Ցավալի է, որ Բալասանյանը նման բաներ է խոսում գրեթե 100 տոկոսանոց սատարում ունեցող ղեկավարի մասին»-շեշտել է պատգամավորը:

Խոսելով ՍԴ նախագահին վերաբերող գործընթացի մասին, Մովսիսյանն ասել է, որ չգիտի՝ Հրայր Թովմասյանն ինչ է զգում, բայց ժողովուրդը զգում է՝ նա ապօրինի է իր աթոռը զբաղեցնում:

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում