Արտակարգ դեպք Գյումրիում. դպրոցի բակից գողացել են Լորդ Բայրոնի բրոնզյա կիսանդրին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

.

Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժին հոկտեմբերի 8-ին ահազանգ է ստացվել Գյումրիի բնակիչ Սամվել Հ-ից, ով հայտնել է, որ Գյումրի քաղաքի Լորդ Բայրոնի անվան թիվ 20 հիմնական դպրոցի բակում հայտնաբերվել է Լորդ Բայրոնի բրոնզյա կիսանդրին:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, հոկտեմբերի 6-ին ոստիկանության Կումայրիի բաժնում տեղեկություն էր ստացվել, որ դպրոցից հափշտակել են Լորդ Բայրոնի բրոնզյա կիսանդրին եւ մինչ ոստիկանները ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հայտնաբերելու համար գողին կամ գողերին, մեկ օր անց դպրոցի տնտեսվարը բակում հայտնաբերել է կիսանդրին:

Փաստի առթիվ ոստիկանության Կումայրիի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Տեսանյութեր

Live

Լրահոս