Քարդաշյանն ինստագրամի 150 մլն հետևորդների հետ կիսվել է Հայաստանի տպավորություններով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

.

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ինստագրամի իր էջի մոտ 150 մլն հետևորդների հետ կիսվել է Հայաստան կատարած վերջին այցի հիշարժան դրվագներով, ստացած հայկական նվերներով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քարդաշյանն ինստագրամի «Սթորի» բաժնում կիսվել է քրոջ՝ Քորթի Քարդաշյանի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ այցից հետո հրապարակած լուսանկարով: Լուսանկարը մակագրված է «Ի հիշատակ 1.5 միլիոն հայերի, ովքեր կոտորվել են»:

Քարդաշյանը հրապարակել է նաև Երևանում «PicsArt»-ի գրասենյակում աշխատակիցների հետ արված լուսանկարը: Հեռուստաաստղը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ աշխատողների 51 տոկոսը կանայք են՝ նշելով,որ հպարտանում է այդ հիանալի թիմով:

Քարդաշյանն իր հետևորդներին է ներկայացրել նաև Հայաստանում ստացած նվերները: Դրանցից մեկը իր ծաղրանկարն է, որի հետևի ֆոնին հայոց եռագույնն է: Հայ երկրպագուները հեռուստաաստղին նվիրել են նաև հայկական տառերով պայուսակներ, տնային պայմաններում պատրաստված օճառներ, զարդեր, որոնք տեսանելի են հրապարակված տեսանյութում:

Քարդաշյանը քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի և երեխաների հետ Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու Երևանում անցկացվող WCIT 2019 համաժողովին: Հեռուստաաստղը և նրա քույրը Հայաստան կատարած այցի ընթացքում նաև հասցրել են իրենց երեխաներին մկրտել Էջմիածնում:

.
.
.

 

Տեսանյութեր

Live

Լրահոս