««Նախկին» հերոսին ոչ հարիր, փողոցային ժարգոնով խոսելաոճ է»․ Հակոբյանը՝ Բալասանյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

«Երբ վարչապետի հասցեին քննադատություն է հնչում, դրան կարող ենք նայել լավ կամ վատ, կարող ենք համաձայնել դրա հետ, կամ ոչ, բայց երբ փողոցային, «ճ» կլասի լեքսիկոնով, «ճ» կլասի մարդուն բնորոշ պահվածքով խոսում է նախկին պաշտոնյան, մեկնաբանությունից դուրս է»,- 24News-ի հետ զրույցում անդրադառնալով  Արցախի հերոս, Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ Վիտալի Բալասանյանի հարցազրույցին՝ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։

«Վիտալի Բալասանյանը երբ հեգնանքով ասում է՝ «Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները», երևի հիշողության մթանգնում է ունենում, որովհետև քաղաքացիները Նոյեմբերյանից մինչև Մեղրի արգելափակում էին փողոցները։ Նա ՀՀ լեգիտիմ վարչապետի ու ժողովրդի հետ նման անհարգալից ձևով է փորձում խոսել»,- ասաց Հակոբյանը։