Ողբերգական վթար Արմավիրի մարզում. բախվել են մոտոցիկլն ու Nissan-ը. մոտոցիկլավարը մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

.

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 18։00-ի սահմաններում Նորապատ գյուղի 5-րդ փողոցում բախվել են Նորապատ գյուղի բնակիչներ՝ 57-ամյա Արամ Պապոյանի վարած «ԻԺ» մոդելի առանց համարանիշի մոտոցիկլը և 23-ամյա Արման Համբարձումյանի վարած Nissan մակնիշի 35 OX 033 համարանիշի ավտոմեքենան։

Բախման հետևանքով մոտոցիկլավարն ու Nissan-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ Ա. Պապոյանը, գիտակցության չգալով, մահացել է, իսկ Nissan-ի վարորդ Ա. Համբարձումյանը բժշկական օգնություն ստանալուց հետո ինքնակամ ներկայացել է ոստիկանության Արմավիրի բաժին։

Լրատվամիջոցը հայտնում է, որ ըստ ականատեսների՝ մոտոցիկլավարը նաև չի ունեցել սաղավարտ։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news