ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Վերջին օրերին Twitter-ում Թուրքիայի վերաբերյալ մի շարք գրառումներ արած ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այդ շարքին ավելացրել է ևս մեկը: Այս մասին գրում է Էրմնեիհաբերը:
Ինչպես նախորդ գրառումներում, այս անգամ ևս ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Սիրիայի հյուսիսում ռազմագործողություն սկսող Թուրքիան պիտի իր հսկողության տակ վերցնի այդ տարածքներում հիմնված այն բանտերը, որոնցում պահվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գերեվարված զինյալները:
«Տարբեր խմբավորումների միջև հարյուրավոր տարիներ շարունակվող պայքար: ԱՄՆ-ն երբեք չպիտի լիներ Մերձավոր Արևելքում: Մեր 50 զինվորներին հանեցինք այնտեղից: Թուրքիան ստիպված է իր ձեռքը վերցնել ԻՊ-ի այն (Ժամանակին Եվրոպական երկրներից ԻՊ-ի կազմում գումարի դիմաց կռվելու համար Սիրիա եկած զինյալներ) զինյալներին, որոնց Եվրոպան հրաժարվում է հետ ընդունել: Անմիտ և անվերջ պատերազմներն ավարտվում են մեզ համար»,- գրել է Սպիտակ տան ղեկավարը: