Վարչապետ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 10, 24News

նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 10-ի երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ մայրաքաղաք Աշխաբադում հոկտեմբերի 11-ին կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով:

Ինչպես տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը, այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ:

Հայաստանի վարչապետը կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ և ընդլայնված կազմերով նիստերին և հանդես կգա ելույթով: