Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն ազատվել է պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 10, 24News

տրդատ սարգսյան

Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն ազատվել է պաշտոնից:

Համապատասխան որոշումը Կառավարության նիստի օրակարգում է՝ չզեկուցվող հարցերի թվում. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Տրդատ Սարգսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզպետի պաշտոնից»:

Հիշեցնենք, որ Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը մասնակցել է համազգեստով ՊՆ փոխգնդապետին ծեծելու միջադեպին, ձերբակալվել է նրա օգնականը, այնուհետև Դատախազությունը հայտնեց, որ նրա հնարավոր մասնակցության վերաբերյալ  քննություն է տարվում:

Նշենք, որ Եղեգնաձորում ս․թ․ սեպտեմբերի 18-ի գիշերը զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել, որի ժամանակ կոչումով փոխգնդապետ Արա Մխիթարյանը   ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, նա վերջերս է դուրս եկել կոմայից:

Արդեն նախկին մարզպետի օգնականն ու նրա եղբայրը հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորված են: