«Հայաստանը դատապարտում է Թուրքիայի ներխուժումը Սիրիա․ մենք մտահոգված ենք»․ Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Նիկոլ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածել Սիրիայում հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժման վերաբերյալ, որի ժամանակ տուժել է հայկական համայնքը։

«Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է Թուրքիայի զինված ուժերի ներխուժումը Սիրիայի Արաբական Հանրապետություն: Մենք մտահոգված ենք իրավիճակով, որովհետև այդ գործողությունը ավելի կխորացնի Սիրիայում հաստատված մարդասիրական ճգնաժամը: Կոչ ենք անում միջազգային հանրությանը գործուն միջոցներ ձեռնարկել այդ ապօրինի գործողությունը դադարացնելու և Թուրքիայի սահմանի երկայնքով Սիրիայի քաղաքացիների, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների, իրավունքները պաշտպանելու ուղղությամբ:

Այս առումով ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը Սիրիայում հաջողությամբ իրականացնում է մարդասիրական առաքելություն և մենք կշարունակենք այն»,-նշվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մեջ։