Գյումրիի հիմնական ճանապարհների վերակառուցման համար ծրագիր է մշակվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 10, 24News

կառավարություն

Կառավարությունը հավանություն տվեց Գյումրու քաղաքապետարանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Գյումրու քաղաքային ճանապարհներ. Տրանշ Բ» և «Գյումրու քաղաքային ճանապարհներ. Տրանշ Գ» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով սահմանված «Տրանշ Բ» դրամաշնորհային համաձայնագրով նախատեսվում է 2,650,000 եվրո, իսկ «Տրանշ Գ»  նախատեսվում է 2 մլն եվրո դրամաշնորհային միջոցների ներգրավում ծրագրի համաֆինանսավորման  նպատակով:

Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետությանը Գյումրի քաղաքում հիմնական Ճանապարհների վերակառուցում և հանրային լուսավորության արդիականացման գործընթացներում, մասնավորապես. 

• ճանապարհածածկույթի և մայթերի նորոգում, ինչպես նաև ջրահեռացման ենթակառուցվածքների արդիականացում, 
• հետիոտնային նոր տարածքների կառուցում,
• քաղաքային լուսավորության ենթակառուցվածքների վերակառուցում և 
• ավտոկայանատեղիների վերաբերյալ ռազմավարության մշակում:  

Դրամաշնորհային միջոցներն ուղղվելու են ընտրված ճանապարհների վերակառուցմանը, ներառյալ` մայթերի և ջրահեռացման ցանցերի բարելավմանը, ճանապարհային անվտանգության աշխատանքների իրականացմանը, լուսադիոդային (LED) լուսատուների և փողոցային լուսավորության այլ սարքավորումներi տեղադրմանը:

Տեսանյութեր

Live

Լրահոս