Թուրքական կողմը հարվածել է 181 ռազմական թիրախի․ կա 8 զոհ, բազմաթիվ վիրավորներ․ CNN

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

siria

Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է 8 մարդ, կան բազմաթիվ վիրավորներ: Այս մասին տեղեկացնում է CNN-ը՝ հղում անելով «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» խմբավորման հրապարակած տվյալներին:  Թուրքական կողմը հարվածներ է հասցրել 181 ռազմական թիրախի։

«Զոհվել են 3 զինյալ և 5 քաղաքացիական անձինք: Թուրքական ուժերի կողմից սահմանամերձ քաղաքներն ամբողջ երկայնքով կրակի տակ առնելու պատճառով կան նաև բազմաթիվ վիրավորներ»,- ասված է «Սիրիայի ժողովրդավարական ուժեր»-ի հայտարարության մեջ:

«Խաղաղության ակունք» անվանումով ռազմական գործողությունը Թուրքիան սկսել է հոկտեմբերի 9-ին՝ սահմանի ողջ երկայնքով կիրառելով զրահատեխնիկա և օդուժ:

Ռազմական գործողությունները սկսվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի  հայտարարությունից հետո, համաձայն որի՝ ամերիկյան զորքը հետ է քաշում իր զորքը Սիրիայից։