Դանակահարություններ Երևանում. հիվանդանոց են տեղափոխվել «Դայմոնդ» ակումբի տնօրենը և այլ անձ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Հասարակություն

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:20-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել «Աստղիկ» բժշկական կենտրոնից, որ դանակահարված վիճակում իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Վարոսյանի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ Երևանի բնակիչ, 29-ամյա Աշոտ Գրիգորյանը և Երևանի բնակիչ, 25-ամյա Նապոլեոն Տեր-Հարությունյանը: Վերջինը հիվանդանոց է տեղափոխվել «կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ:

Մինչ բժիշկները վիրավորներին օգնություն էին ցուցաբերում, ոստիկանները պարզել են, որ նշված անձինք, ըստ նախնական տեղեկությունների, հիվանդանոց են տեղափոխվել Տիչինայի փողոցից, որտեղ անհայտ անձի կամ անձանց կողմից դանակահարվել են:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու:

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորներից Ա. Գրիգորյանը աշխատում է «Աշոտ Գրիգորյան» ԱՁ-ում՝ որպես տնօրեն, իսկ Ն. Տեր-Հարությունյանը «Դայմոնդ» ֆիթնես ակումբի տնօրեն:

Տեսանյութեր

Live

Լրահոս