Բախվել են Toyota Sequoia-ն ու Mercedes-ը. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Հասարակություն

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում բախվել են Toyota Sequoia մակնիշի 75 OV 555 համարանիշի և Mercedes մակնիշի 34 RA 585 համարանիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մեծամոր» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։

Ըստ նախնական տեղեությունների, Toyota-ն դեպի Արմավիր ընթանալիս անցել է բաժանարար գոտու գազոնի վրայով, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և դեպի Երևան ընթացող Mercedes-ի հետ ճակատային բախում է տեղի ունեցել: