Սևանում հավաբներ հիշեցնող օբյեկտներում եք ուզում հաց ուտեն մարդիկ, էկոլոգիական աղետ են

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Սևանի ափին հիմա կան օբյեկտներ, որոնք տեղով էկոլոգիական աղետ են, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Էդ մարդիկ աղտոտում են Սևանը, էդ աղտոտման արդյունքում կրում են տնտեսական վնասներ ու կառավարությունից  պահանջում են, որ քաղաքացիներին ուղղորդեն՝ գնան իրենց աղտոտած ջրերում ու իրենց  հավաբուն հիշեցնեղ օբյեկտներում հաց ուտեն»,-ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց, թե քանդվող ու փտող վագոնչիկներով ընտանիք երկար չեն պահի։

«Սևանի շուրջ բիզնեսը պետք է քաղաքակրթվի, սա մեր խնդիրն  է ու մենք պետք է ունենանք շատ հստակ դիրքորոշում»,-ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն ասաց, թե մարդիկ վնաս են հասցնում, իրենց գործողությունների արդյունքների հետ առերեսվում են, հետո ճամփա են փակում ու ասում են՝  կառավարություն, արի լուծի։

«Իսկ ո՞վ է ասել, որ էդ բոլոր հարցերը պետք է կառավարությունը լուծի,  դուք ձեր ոտի տակը մաքրեք»,-ասաց վարչապետը։
Նա ասաց, թե հերիք է աչք փակել կատաստրոֆիկ երևույթների նկատմամբ։

«Սևանում տեղեր կան, որ եթե այնտեղ մի զբոսաշրջիկ հայտնվի, ում տենա՝ կասի Հայաստան հանկարծ չգնաք. դա ուղղակի վնասում է երկրի իմիջը»,-նշեց Ն. Փաշինյանը։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news