Հանրապետության տարածքում ջերմաստիճանը կնվազի․ Երևանում կանձրևի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

անձրև
Հանրապետության տարածքում՝ հոկտեմբերի 10-ի ցերեկը, 11-ին, 12-ի գիշերը, 13-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 12-ի ցերեկը, 13-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

1
Երևան քաղաքում՝ հոկտեմբերի 10-ի ցերեկը, 11-ին, 12-ի գիշերը, 13-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-ին՝ կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է անձրև և ամպրոպ։

1