Ռազմական ինքնաթիռի վթարային վայրէջքի պատճառով Եկատերինբուրգ-Երևան չվերթը հետաձգվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

վթար

«ТАСС» գործակալությունը հայտնում է, որ Ан-12 ռազմական ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել։ 

«Շասսիի վնասման պատճառով Ан-12 ռազմական ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Կոլցովոյի օդանավակայանում»,- գրում է գործակալություն՝ հայտնելով, որ  տուժածներ չկան:

Ռազմական ինքնաթիռի արտակարգ վայրէջքից հետո օդանավակայանը որոշ ժամանակով փակ է եղել: Կոլցովոյի օդանավակայանի փակման հետևանքով Եկատերինբուրգ-Մոսկվա և Եկատերինբուրգ-Երևան չվերթները հետաձգվել են մինչև ժամը 08:30-ը:

«Ан-12-ում եղել է շուրջ տասը մարդ»,- հայտնել են տարածաշրջանի արտակարգ իրավիճակների ծառայությունից:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news