Սիրիայի՝ ՀՀ ԶՈւ հումանիտար առաքելությունը չի մասնակցում ռազմական գործողությանը. Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կառավարության նիստի հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է, որ դռնփակ կարգով քննարկվել է Սիրիայում ստեղծված իրավիճակը։ 

«Մեր ուշադրության կենտրոնում են սիրիական այն քաղաքները կամ բնակավայրերը, որտեղ հայ բնակչություն կա։ Այս պահին հանձնարարական կա քննարկելու ու հասկանալու՝ ինչպե՞ս ենք կարողանալու Սիրիայում բնակվող հայերի անվտանգությունն ապահովել, նաև հասկանանք, թե ինչպիսի օգնություն ենք կարողանալու ցուցաբերել», - ասել է ԱԽ քարտուղարը, ապա հավել, որ հիմա տեղի են ունենում նախապատրաստական աշխատանքներ, իսկ օրվա վերջում ավելի հստակ քննարկումներ կլինեն։

Արմեն Գրիգորյանը նաև տեղեկացրել է, որ Սիրիայում գտնվող ՀՀ Զինված ուժերի հումանիտար առաքելություն իրականացնող  խումբը չի մասնակցելու ռազմական գործողություններին։