Արաբական պետությունների լիգան ժողով է գումարելու Թուրքիայի ռազմական օպերացիայի հարցով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 10, 24News

Արաբական պետությունների լիգա

Եգիպտոսի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Սիրիայի հարավ-արևելքում Թուրքիայի ձեռնարկած ռազմական օպերացիան խիստ դատապարտելի է. գրում է ermenihaber-ը: «Արաբական պետության ինքնիշխանության (սուվերենության) վրա տեղի է ունեցել բացահայտ հարձակում, ինչն անընդունելի է»:

Եգիպտոսը կոչ է արել Արաբական պետությունների լիգային շտապ ժողով է գումարել՝ քննարկելու Սիրիայի տարածքում Թուրքիայի սկսած ռազմական օպերացիայի հարցը: Արաբական պետությունների լիգան ընդունել է Եգիպտոսի կոչը և անդամ երկրների արտգործնախարարների շտապ ժողով հրավիրելու որոշում կայացրել: