Unibank

Unibank Mobile

Հենրիխ Մխիթարյանը պատրաստ կլինի «Ռոմայի» հաջորդ հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 10, 24News

հենո

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատրաստ կլինի «Ռոմայի» հաջորդ հանդիպմանը։ Հոկտեմբերի 20-ին պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմն Իտալիայի առաջնության 8-րդ տուրի խաղում կհյուրընկալվի «Սամպդորիային»։

30-ամյա հայ ֆուտբոլիստը աճուկի մկանային վնասվածքից հետո արդեն մարզվում է անհատական ծրագրով եւ հաջորդ շաբաթ կսկսի մարզումները խմբում, հաղորդում է ilmessaggero.it-ը։

Մխիթարյանը բաց է թողել «Ռոմայի» նախորդ երկու հանդիպումները, նաեւ չի միացել Հայաստանի հավաքականին, որը Եվրո-2020-ին ընտրական մրցաշարում հոկտեմբերի 12-ին կհյուրընկալվի Լիխտենշտեյնին, իսկ հոկտեմբերի 15-ին՝ Ֆինլանդիային։

Տեսանյութեր

Live

Լրահոս