Գերմանիայի հավաքականը գլխավորելու ցանկություն չունեմ. Յուրգեն Կլոպ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Սպորտ

Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է խոսակցությունները, թե Յոահիմ Լյովի պաշտոնավարումից հետո ինքն է գլխավորելու Գերմանիայի ազգային հավաքականը։

«Հավաքականը գլխավորելու ցանկություն չունեմ։ Ապագայում այդ աշխատանքը ստանալու հետ կապված եւս ոչ մի բան չեմ կարող ասել։ Ես հիմա բացարձակ երջանիկ եմ «Լիվերպուլում»։ Նաեւ 100 տոկոս վստահ չեմ, որ ես ճիշտ մարդ եմ հավաքականի հետ աշխատելու համար»,- Կլոպի խոսքը մեջբերում է Bild-ը։

Կլոպի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչեւ 2022 թվականը։ Լյովի պայմանագիրը Գերմանիայի հավաքականի հետ եւս նախատեսված է մինչեւ 2022-ը՝ աշխարհի առաջնության ավարտը։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news