Աբխազիան հանում է Վրաստանի հետ սահմանը հատելու ժամանակավոր սահմանափակումները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Աշխարհ

Անդրկովկասում անվտանգությանն ու կայունությանը վերաբերող ժնևյան քննարկումների ժամանակ Աբխազիան հայտարարել է, որ վերացնում է Վրաստանի հետ սահմանի հատման ժամանակավոր սահմանափակումները: Ավելի վաղ դրանք սահմանվել էին՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Այս մասին գրում է kp.ru-ն՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ հայտարարությունը:

ՌԴ ԱԳ նախարարությունից հայտնել են նաև, որ Մոսկվան Ժնևյան քննարկումներում բարձրացրել է Վրաստանին ՆԱՏՕ ներքաշելու հարցը:

«Բացառությամբ Ցնելիս բնակավայրի շրջանի և մի շարք այլ խնդրահարույց հատվածների՝ Վրաստանի հետ Աբխազիայի և Հարավային Օսիայի սահմանային մյուս շրջաններում իրավիճակը կայուն է համարվել»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում:

Ռուսական գերատեսչությունում նաև հայտարարել են, որ քննարկման գլխավոր թեման վրաց-հարավօսական սահմանի Ցնելիս բնակավայրի շրջանում լարվածության սրացումը: Աղբյուրի փոխանցմամբ՝ այն հրահրվել է Թբիլիսիի կողմից, երբ այս տարվա օգոստոսի վերջին վրացական Ոստիկանությունը նշված գյուղի անմիջական հարևանությամբ սահմանակետ է տեղադրել:

«Կողմերին կոչ է արվել զսպվածություն ցուցաբերել, ինչպես նաև քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ՝ օգտագործելով բանակցային մեխանիզմների շրջանակում ուղիղ երկխոսության հնարավորությունը»,- տեղեկացրել են ՌԴ ԱԳՆ-ում: