Ոստիկանությունն Արամ Հարությունյանի գտնվելու վայրի մասին դեռ տեղեկություն չունի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Արամ

Հետախուզման մեջ գտնվող բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության կողմից իրականացվում են օպերատիվ փնտրողական աշխատանքներ։ 24News-ն այս մասին տեղեկացավ ոստիկանության լրատվական բաժնից։ 

Հարցին՝ տեղեկություն կա՞ Արամ Հարությունյանի գտնվելու վայրի մասին, ոստիկանությունից չհստակեցրին, միայն նշեցին, որ այլ բան ասել չեն կարող։

Հիշեցնենք, որ «Ժամանակ» թերթն այսօր գրել էր, որ, ըստ իրենց տեղեկության, Արամ Հարությունյանը ԱՄՆ-ում է։