Դարբ գետի ափամերձ հատվածում 3 վայոցձորցի ապօրինի հատել էր յոթ ուռենի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Հոկտեմբերի 4-ին ոստիկանության Վայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Դարբ գետի ափամերձ հատվածում անհայտ անձը կամ անձինք ապօրինի հատել են յոթ ուռենի։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Վայքի ոստիկանները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ ծառերը հատել են Վայոց ձորի մարզի 55, 59 և 38-ամյա երեք բնակիչ։ Տղամարդիկ հրավիրվել են ոստիկանության Վայքի բաժին ու տվել խոստովանական բացատրություն։ Հետագա միջոցառումներով Վայքի ոստիկանները հայտնաբերել են նաև հատված ծառերը։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։